Չավին մտադիր է հրաժարվել Տեր Շտեգենից

«Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում կարող է նոր հիմնական դարպասապահ ունենալ։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կողմ է 29-ամյա գերմանացու տրանսֆերը վաճառելուն։ Նշվում է, որ Շտեգենը չի մտնում իսպանացի մասնագետի հետագա պլանների մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կապտանռնագույնները», որպես Շտեգենին փոխարինող, դիտարկում են «Լիդսի» դարպասապահ Իլան Մելյեին։

Նորություններ

Բոլոր նորությունները