Խափանվել է շվեդական «Համաբրյուից» Վիլիոտ Սվերբերգի տեղափոխությունը Մոսկվայի «Լոկոմոտիվ»։
Fotbollskanalen-ը հայտնում է, որ ակումբը հրաժարվում է ֆուտբոլիստին ուղարկել Ռուսաստան։ Պատճառը ռուս-ուկրաինական հակամարտությունն է։
Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է տեղափոխության հետաձգման մասին։ «Համարբյուից» վստահեցրել են, որ հետևում են իրադարձությունների զարգացմանը։