ԱԱ-2022. Լեհաստանը, Շվեդիան ու Չեխիան հրաժարվել են մեկնել Ռուսաստան՝ մասնակցելու անցումային խաղերին

Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլային միությունները հայտարարել են, որ ազգային հավաքականները չեն մեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Աշխարհի 2022 թ. առաջնության անցումային փուլի հանդիպումներին։

«Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլային միությունները հաստատակամ դիրքորոշում են հայտնում, որ ընտրական խաղերը չպետք է անցկացվեն Ռուսաստանում։ Մենք չենք դիտարկում այդ երկրում ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը։ Ռազմական էսկալացիան ունի լուրջ հետևանքներ և մեծացնում է վտանգը մեր հավաքականների համար։ Խաղերի անցկացման վայրի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ ենք սպասում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի անցումային փուլի կիսաեզրափակիչում Շվեդիայի հավաքականը կմրցի Չեխիայի, իսկ Լեհաստանի ընտրանին՝ Ռուսաստանի հետ։ Այս զույգերի հաղթողները եզրափակչում կվիճարկեն ԱԱ-2022-ի ուղեգիրը։

Նորություններ

Բոլոր նորությունները