Շևչենկո. Մենք միայն խաղաղություն ենք ուզում

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն խոսել է Ռուսաստանի հետ ծավալված ռազմական կոնֆլիկտի մասին։

«Վաղ առավոտյան սկսվեց Ռուսաստանի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմը։ Իմ ժողովուրդը և իմ ընտանիքը վտանգի տակ են։ Ուկրաինան և նրա ազգաբնակչությունը խաղաղություն և տարածքային ամբողջականություն են ցանկանում։

Խնդրում եմ ձեզ աջակցել մեր երկրին և հորդորել Ռուսաստանի կառավարությանը դադարեցնել ագրեսիան ու միջազգային իրավունքի խախտումը։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում. պատերազմը մեզ պետք չէ»,- ինստագրամյան էջում գրել է Շևչենկոն։

Նորություններ

Բոլոր նորությունները