Արսենալը 90+5-րդ րոպեին կամային հաղթանակ կորզեց Վուլվերհեմփթոնի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։

Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացել է «Վուլվզը». պաշտպանությունում տանտերերի կոպիտ սխալից հետո աչքի է ընկել Հվան Հի Չհանը։

«Զինագործների» պատասխան գոլը 82-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Նիկոլաս Պեպեն։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Արսենալին» հաջողվել է կամային հաղթանակ կորզել Ալեքսանդր Լակազետի խփած գոլի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակել է 45 միավոր և բարձրացել 5-րդ տեղ։ «Վուլվերհեմփթոնը» 40 միավորով մնացել է 7-րդ հորիզոնականում։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները