Բարսելոնան Նեապոլում անկասելի էր. կատալոնական ակումբը ԵԼ-ի 1/8 եզրափակչում է 🎥

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլին» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Կատալոնական թիմը հաղթեց 4։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվել է 8-րդ րոպեին. Ադդամա Տրաորեի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ժորդի Ալբան։

5 րոպե անց ֆանտաստիկ հարվածով 2-րդ գոլը խփել է Ֆրենկի դե Յոնգը։

23-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել հյուրերի դարպասին, որը դիպուկ է իրացրել Լորենցո Ինսինյեն։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ժերար Պիկեն գնդակն ուղարկել է դարպասը՝ վերականգնելով 2 գոլի առավելությունը։ 59-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել նաև Պիեր-Էմերիկ Օբամեյանգը` խփելով «կապտանռնագույնների» 4-րդ գոլը։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ նեապոլյան թիմի ֆուտբոլիստները խփել են 2-րդ գոլը. աչքի է ընկել Մատեո Պոլիտանոն։

Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1։ Այսպիսով, ընդհանուր 5։3 հաշվով հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» հաղթահարում է «Նապոլիի» արգելքը՝ դուրս գալով ԵԼ-ի 1/8 եզրափակիչ։

Տեսանյութ.

Նորություններ

Բոլոր նորությունները