Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվեց «Բետիսին»։
Սևիլիայում կայացած խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0:0), և «Բետիսը» երկխաղյա դիմակայության արդյունքում նվաճեց մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Առաջին խաղում իսպանական ակումբն արտագնա հաղթանակ էր տարել 3։2 հաշվով։
Հարկ է նշել, որ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին «Զենիթի» պաշտպան Դմիտրի Չիստյակովի գոլը չեղարկվել է VAR համակարգի միջամտությամբ. կանոնների խախտում է գրանցվել ռուսական թիմի գրոհի ժամանակ։
Հանդիպման տեսանյութը.
«Ռեյնջերսը» տանը 2։2 հաշվով ավարտեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումը։ Շոտլանդական թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում (առաջին խաղը՝ 4։2) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Գլազգոյում կայացած հանդիպման 22-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց դորտմունդցիների դարպասին. տանտերերին առաջ մղեց նշակետին մոտեցած Ջեյմս Տավերնյերը։ 31-րդ րոպեին «Բորուսիայի» պատասխան գնդակը խփեց Ջուդ Բելինգհեմը, իսկ 42-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Դոնյել Մալենը։
57-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը դարձյալ վերականգնեց Տավերնյերը՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։
Հանդիպման տեսանյութը.
Զենիթը դուրս մնաց ԵԼ-ից, Ռեյնջերսը հաղթահարեց Բորուսիայի արգելքը 🎥

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ