ԵԼ. 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Փետրվարի 24-ին ավարտվեցին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:

Այսպիսով, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել «Ատալանտան», «Լայպցիգը», «Սևիլիան», «Պորտուն», «Բարսելոնան», «Բետիսը», «Ռեյնջերսը» և «Բրագան»: Եվրոպա լիգայում իրենց խմբում առաջին տեղերը զբաղեցրել են «Այնտրախտը», «Բայերը», «Վեսթ Հեմը», «Գալաթասարայը», «Լիոնը», «Մոնակոն», «Սպարտակը» և «Ցրվենա Զվեզդան»:

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 25-ին և կմեկնարկի ժամը 15:00-ին:

Նորություններ

Բոլոր նորությունները