Ռուս պաշտպան Ռոման Նոյշտեդտերը տեղափոխվել է «Վեստերլո», հայտնում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ուներ, ուստի բելգիական ակումբ տեղափոխվել է անվճար։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2022 թվականի ամառ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հարկ է նշել, որ Նոյշտեդտերն առանց ակումբի է մնացել վերջին վեց ամիսներին։ 34-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մայնցում», «Բորուսիայում», «Շալկեում», «Ֆեներբախչեում» և «Դինամոյում»:
Ռուսաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։