«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը «Աերոֆլոտի» հետ, հայտնում է Daily Star-ը։
Պատճառը Ուկրաինայում Ռուսատանի մեկնարկած ռազմական գործողություններն են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը վրդովված է Ռուսաստանի կառավարության նման որոշումից։
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Աերոֆլոտի» միջև համագործակցությունը պետք է ուժի մեջ լիներ մինչև 2023 թվականի ամառ։
«Մանկունիացիները» կանոնավոր կերպով թռչում էին ռուսական ավիաընկերության ինքնաթիռներով։