Յուվենտուսի հարձակվողը 8 ամիս խաղադաշտ դուրս չի գա

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կայո Խորխեն ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակով կբացակայի խաղադաշտից, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը վիրահատվել է աջ ծնկի ջլի պատռվածքի պատճառով։ Նրա վերականգնման ժամկետը կկազմի մոտ ութ ամիս։

20-ամյա Խորխեն «Յուվենտուս» է տեղափոխվել անցյալ ամառ «Սանթոսից»: Տրանսֆերային գումարը կազմել է 1,5 մլն եվրո։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Նորություններ

Բոլոր նորությունները