Հայտնի են դարձել Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները։
ՈւԵՖԱ-ի ցուցակում ընդգրկված են Ռուսլան Մալինովսկին (Ատալանտա), Ջեյմս Տավերնյեն (Ռեյնջերս), Ռիկարդո Հորտան (Բրագա) և Մեհդի Տարեմին (Պորտու):
Մալինովսկին և Տավերնիեն երկուական անգամ գրավել են համապատասխանաբար «Օլիմպիակոսի» (3:0) և «Բորուսիայի» (2:2) դարպասները:
Հորտան և Տարեմին մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ են դարձել «Շերիֆի» (2:0, 3:2 գր.) և «Լացիոյի» (2:2) դեմ խաղում: