ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչն այլ քաղաքում անցկացնելու որոշման մասին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սանկտ Պետերբուրգը զրկվել է եվրագավաթների գլխավոր վճռորոշ խաղն անցկացնելու իրավունքից։
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է հետաձգել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական հատուկ գործողություններ սկսելու պատճառով։
Խաղը կկայանա մայիսի 28-ին Փարիզում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։