Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2)։

«Հավանաբար այս մրցաշրջանում սա մեր ամենալիարժեք ելույթն էր: Մենք ցանկանում էինք գերիշխել, և մենք դա արեցինք: Ես գոհ եմ այն ջանքերից, որոնք մենք ներդրեցինք, և այն ֆուտբոլից, որը մենք ցույց տվեցինք: Արդյունքն արդարացի է: Ես շատ ուրախ եմ ֆուտբոլիստների համար:

Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մենք լավ աճ ենք գրանցել»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ:

Նորություններ

Բոլոր նորությունները