VBET ՀՊԼ. Օտուբանջոյի գոլը հաղթանակ պարգևեց առաջատարին Ալաշկերտի դեմ խաղում

VBET ՀՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» «Ուրարտու» մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Հանդիպումն ընթացավ բավականին լարված և ավարտվեց 1:0 հաշվով` առաջատարի հաղթանակով։

Թիմերը խաղի ամբողջ ընթացքում թեժ պայքար մղեցին, սակայն մինչև խաղի հիմնական ժամանակի ավարտը միմյանց դարպասները գրավել չկարողացան։

«Ալաշկերտը» գոլային պահերով առավելություն ուներ, բայց դրանք ավարտին հասցնել չկարողացավ։

Արամ Ոսկանյանի թիմը գրեթե մոտ էր առաջատարից ոչ-ոքի կորզելուն, սակայն լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Յուսոֆ Օտուբանջոն ֆանտաստիկ կերպով գրավեց Չանչարևիչի պաշտպանած դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 46 միավորով։

«Ալաշկերտը» վաստակած 21 միավորով 5-րդն է:

Նորություններ

Բոլոր նորությունները