Ուրարտուի պաշտպանը հեռացել է թիմից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Վարդան Արզոյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել 26-ամյա ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

Հավելենք, որ Արզոյանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2021-ի ամռանը՝ Գյումրիի «Շիրակից»։

Նորություններ

Բոլոր նորությունները