Գվարդիոլան խոսել է Զինչենկոյի ապրումների մասին

Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոյի ապրումների մասին՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ.

«Թիմը և ակումբը Զինչենկոյի կողքին են։ Մենք պաշտպանում ենք նրան. և դա նորմալ է, քանի որ, ամեն օր միասին ենք։

Ալեքսանդրն անհավանական ուժեղ տղա է։ Ի՞նչ է նա զգում... ի՞նչ կզգաք Դուք, երբ սպանեն անմեղ մարդկանց։ Այդ նույնը նա է զգում»,- մարզչի խոսքերն է մեջբերել Manchester Evening News-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները