Ուկրաինական «Չեռնոմորեցի» նախկին գլխավոր մարզիչ Խազրեդ Դիշեկովը և մի շարք ֆուտբոլիստներ հայտնվել են սկանդալի էպիկենտրոնում։
2019 թվականին «Չեռնոմորեցը» 1։3 հաշվով պարտվել է ռուսական «Չայկային»։ Դատարանը որոշել է, որ «Չեռնոմորեցը» միտումնավոր է գոլեր ընդունել 32-րդ, 74-րդ և 81-րդ րոպեներին, հայտնում է Վորոնոեժի դատախազության պաշտոնական կայքը։
Դիշեկովը տուգանվել է 400 հազար ռուբլիով և 20 ամիս որակազրկվել է։ Տուգանքների են ենթարկվել նաև թիմի 6 ֆուտբոլիստներ։