ԱԱ-2022-ից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը կհեռանա

Աշխարհի 2022 թվականի առաջնության ավարտից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կհեռանա։

«Կարիերայումս շատ բան եմ հաղթել, չի բավականացնում միայն Մունդիալում հաղթանակը։ Արդեն կա որոշում, որ ես աշխատելու եմ մինչև ԱԱ-2022-ի ավարտ»,- մասնագետի խոսքերն է մեջբերել Globo Esporte-ն։

Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «Պենտակամպիոնները» դարձել են Կոպա Ամերիկայի 2019 թվականի հաղթող։

Նորություններ

Բոլոր նորությունները