Միլանը չպահպանեց հաղթական հաշիվը Ուդինեզեի դեմ խաղում 🎥

Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ուդինեզեին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

Հաշիվը բացել են տանտերերը. 29-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ռաֆայել Լեաոն։

Հյուրերը պատասխան գոլը խփել են 66-րդ րոպեին. աչքի է ընկել Դեսթինի Ուդոջին։

«Միլանը» 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 2 խաղ պակաս անցկացրած «Ինտերին» գերազանցելով 3 միավոր։

Տեսանյութ.

Նորություններ

Բոլոր նորությունները