Կոկորինը բաց կթողնի Ֆիորենտինայի առաջիկա հանդիպումը

Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելու է «Սասուոլոյին»։

Հանդիպումը բաց կթողնի «մանուշակների» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, հայտնում է Football Italia-ն։ Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Հարկ է նշել, որ Կոկորինը վերջին անգամ հանդիպման է մասնակցել հունվարի 10-ին։

«Սասուոլո» - «Ֆիորենտինա» հանդիպումը կայանալու է այսօր՝ փետրվարի 26-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները