Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրը մեկնարկեց «Հոֆենհայմ» - «Շտուտգարտ» հանդիպումով։ Տանտերերը հաղթեցին 2։1 հաշվով։
58-րդ րոպեին Վատարու Էնդոն բացել է հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին։
Քրիստոֆ Բաումգարտները 85-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ հանդիպման վերջին՝ 90-րդ րոպեին նաև հաղթանակ է պարգևել իր թիմին՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Հոֆենհայմը» 40 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական, «Շտուտգարտը» 19 միավորով 17-րդ տեղում է։
Տեսանյութ.