«Բրագայի» կիսապաշտպան Ռիկարդո Հորտան ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Նշենք, որ «Շերիֆի» դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղում 27-ամյա պորտուգալացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Առաջին հանդիպումն ավարտվել էր «Շերիֆի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Պատասխան խաղում Բրագան կարողացավ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ և հաղթել 11 մետրանոց հարվածաշարում: