Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Բալթիկա» - «Չայկա» հանդիպումը հետաձգվել է և հավանաբար կկայանա մարտի 3-ին։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ի սկզբանե պետք է կայանար մարտի 1-ին։ Վերափոխելու որոշումը կայացվել է «Չայկայի» բողոքարկումից հետո՝ կապված երկրի հարավում մի շարք օդանավակայանների ժամանակավոր դադարեցման պատճառով թիմի Կալինինգրադ հասնելու անկարողության հետ։
Այս պահին ժամանակավորապես դադարեցվել է Գելենջիկի, Սիմֆերոպոլի, Էլիստայի, Անապայի, Կրասնոդարի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Լիպեցկի, Վորոնեժի և Դոնի Ռոստովի օդանավակայանների աշխատանքը։
Այս պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 19-րդ տուրի «Կրասնոդար» - «Լոկոմոտիվ» և «Ռոստով» - «Կրիլյա Սովետով» խաղերը։
«Բալթիկա» - «Չայկա» Հանդիպումը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 21:00-ին։ 1/8 եզրափակիչի մնացած հանդիպումները կանցկացվեն նախատեսվածի պես։