MLS ամերիկյան լիգայի ակումբները հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրվողների թվում է նաև «Ինտեր Մայամին», որի համասեփականատերը Դեյվիդ Բեքհեմն է։
Հաղորդվում է, որ անցյալ ամառ ամերիկյան ակումբները փորձել են պայմանագիր կնքել Բուսկետսի հետ, սակայն նա որոշել է մնալ «Բարսելոնայում»։
MLS-ի ակումբները պատրաստ են ևս մեկ փորձ կատարել կիսապաշտպանին ձեռք բերելու համար 2022 թվականի ամռանը։