ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է Ոսկե գնդակի մասին։
«Լիոնել Մեսսին արժանի չէր «Ոսկե գնդակին» 2021 թվականին: Ո՞վ է հաղթել Չեմպիոնների լիգան և եվրոն. Ժորժինյոն»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում Մեսսին 33 միավորով առաջ էր անցել Ռոբերտ Լևանդովսկիից և 153 միավորով երրորդ տեղը զբաղեցրած Ժորժինյոյից։