Լեհաստանի հավաքականը հրաժարվում է խաղալ Ռուսաստանի ընտրանու դեմ

Լեհաստանի հավաքականը հրաժարվում է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փլեյ-օֆֆի խաղ անցկացնել Ռուսաստանի հավաքականի դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ այս մասին թվիթերում գրել է Լեհաստանի ֆուտբոլային միության (PZPN) նախագահ Սեզարի Կուլեշան։

«Բավական խոսքեր, գործողություններ են պետք: Ուկրաինայում հակամարտության սրման պատճառով Լեհաստանի հավաքականը հրաժարվում է փլեյ-օֆֆում խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ: Սա միակ ճիշտ որոշումն է: Մենք բանակցություններ է վարում Շվեդիայի ու Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ, որպեսզի մեր վերջնական դիրքորոշումը ներկայացնենք Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային»,- գրել է Կուլեշան։

Նորություններ

Բոլոր նորությունները