Ռեալը կորուստներով է մոտենում առաջիկա խաղին

«Ռեալի» երկու ֆուտբոլիստներ այսօրվա խաղում չեն օգնի իրենց թիմին, ասել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Իտալացի մարզչի խոսքերով՝ շարքից դուրս են մնացել պաշտպան Դավիդ Ալաբան և եզրային հարձակվող Գարեթ Բեյլը։

Երկու խաղացողներն էլ մկանային խնդիրներ ունեն։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռայո Վալեկանոյին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները