Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իսպանացու ծառայություններով են հետաքրքրվում «Լիվերպուլն» և «Արսենալը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Ասենսիոյի հետ պայմանագիրը։
Այս մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։