VBET ՀՊԼ. Ֆիրմինոյի գոլը կարևոր հաղթանակ ապահովեց Փյունիկի համար

VBET ՀՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Փյունիկն» ընդունեց ԲԿՄԱ-ին։

Խաղը մեկնարկեց բավականին դինամիկ և այդպես էլ ընթացավ։

Փյունիկցիները շտապեցին հստակ գոլային պահեր ստեղծել մրցակցի կիսադաշտում, սակայն առաջին խաղակեսում դրանցից ոչ մեկը դրական ելքով ավարտել չհաջողվեց։ Բանակայինները ևս փորձեցի «սպառնալ» Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին, բայց գոլ գրանցել չկարողացան։

Հանդիպման արդեն երկրորդ հատվածում՝ 74-րդ րոպեին ԲԿՄԱ-ի դարպասը գրավեց Ուգո Ֆիրմինյոն, որն արդնե դարձել է Ներսեսյանի դարպասի հիմնական «թշնամին»։

Խաղի հետագա ընթացքում երկու թիմերն էլ գոլ խփել չկարողացան և Ուգոյի գոլը դարձավ խաղի միակ և «Փյունիկի» հաղթական գոլը։

Այս տուրից հետո «Փյունիկը վաստակած 38 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում և առաջատարից ետ մնալ 8 միավորով։

ԲԿՄԱ-ն 7 միավորով եզրափակում է աղյուսակը։

Նորություններ

Բոլոր նորությունները