ՌՊԼ. Դինամոն վստահ հաղթանակ տարավ Դավիդյանի թիմի նկատմամբ

ՌՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվեց «Խիմկիին»։

Խաղն ընթացավ շաը լարված մթնոլորտում և ավարտվեց 3։0 հաշվով՝ «Դինամոյի» հաղթանակով։

Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Սմոլովը, Շիմանսկին և Ֆոմինը։

Հանդիպման ընթացքում մրցավարը ստիպված եղավ ցուցադրել երեք կարմի քարտ, որից երկուսը միանգամից։

Հարկ է նշել, որ խաղին «Խիմկիի» կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Դավիդյանը։

Այս խաղից հետո «Դինամոն» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Խիմկին» 14 միավորով եզրափակում է այն։

Նորություններ

Բոլոր նորությունները