Լեհաստանի հավաքականը պատրաստ է տեխնիկական պարտություն ստանալ Ռուսատանի դեմ խաղում

Լեհաստանի հավաքականի մամուլի պատասխանատու Յակուբ Կվյատկովսկին հաստատել է, որ թիմը ոչ մի դեպքում չի խաղա Ռուսաստանի հետ։

ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ հանդիպումը թիմերի միջև նշանակված է մարտի 24-ին։

«Պատրա՞ստ ենք գնալ տեխնիկական պարտության, այո, խաղացողների հետ միասին որոշեցինք, որ չենք պատրաստվում խաղալ Ռուսաստանի դեմ»,- ասել է Կվյատկովսկին։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվանից Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Դոնբասի պաշտպանության համար, ինչը դատապարտում են արևմտյան երկրները։

Նորություններ

Բոլոր նորությունները