Վերադարձա,ինքս ինձ ապացուցելու, որ կարող եմ բարձր մակարդակով խաղալ. Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում իր ելույթների մասին։

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը փոխեց իմ կյանքը: 36 տարեկանում այստեղ վերադառնալը նույնպես շատ պատվավոր պահ էր իմ կարիերայում: Ես ուզում էի վերադառնալ և ապացուցել ինքս ինձ, որ կարող եմ խաղալ բարձր մակարդակով: Կարծում եմ՝ արդարացրեցի սպասելիքները։ Միգուցե մարդիկ սպասում էին մեկ այլ Կրիշտիանուի։ Բայց ոչ, դա հակառակն է: Ես լավ սկսեցի, սկսեցի գոլեր խփել, հիմնականում Չեմպիոնների լիգայում, որտեղ գոլեր եմ ունենում գրեթե յուրաքանչյուր խաղում։ Ես ինձ լավ եմ զգում, հաճելի էր այսքան տարի անց վերադառնալ տուն: Դա մեծ հպարտություն էր ինձ համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»  է վերադարձել օգոստոսի վերջին և դրանից հետո անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները