Տոտենհեմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լիդսի դարպասը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։

Առաջին խաղեկեսից հետո լոնդոնցիները հաղթում էին 3։0 հաշվով։ 10-րդ րոպեին հաշիվը բացել էր Մեթ Դոհերթին, 5 րոպե անց այն կրկնապատկել էր Դեյան Կուլուսևսկին, իսկ 27-րդ րոպեին աչքի էր ընկել Հարի Քեյնը։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ խաղի վերջնարդյունքը ձևակերպել է Հյոն Մին Սինը՝ 4-րդ գնդակն ուղարկելով «Լիդսի» դարպասը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 42 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։ «Լիդսը» 23 միավորով 15-րդն է։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները