Էրիկսենի երկար սպասված վերադարձը և Նյուքասլի հաղթանակը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Բրենթֆորդը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։

Տանտերերը 11-րդ րոպեից մնացել էին տասը հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Ջոշուա Դա Սիլվան։

Թվային առավելություն ունեցող «կաչաղակները» երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում. 27-րդ րոպեին հաշիվը բացեց Ժոելինտոնը, իսկ 44-րդ րոպեին աչքի ընկավ Ջո Ուիլոքը։

Հանդիպման 52-րդ րոպեին տեղի ունեցավ երկար սպասված իրադարձություն. «Բրենթֆորդի» կազմում փոխարինման մտավ թիմի նորեկ, խաղադաշտից երկար ժամանակ բացակայած Քրիստիան Էրիկսենը, որը սրտի կաթված էր ստացել Եվրո-2020-ի ժամանակ՝ Դանիա - Ֆինլանդիա խաղի ընթացքում (0:1):

Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 25 միավոր, շրջանցեց 24 միավոր ունեցող «Բրենթֆորդին» և բարձրաձավ 14-րդ հորիզոնական։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները