ՄՅՈւ-ն չկարողացավ կոտրել Ուոթֆորդի դիմադրությունը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Ուոթֆորդի» դեմ։

«Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Ամբողջ հանդիպման ընթացքում մանչեսթերյան ակումբն ունեցել է խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն հաշիվն այդպես էլ չի բացվել։

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 47 միավորով շարունակում է ընթանալ 4-րդ հորիզոնականով, «Ուոթֆորդը» 19 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները