Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Էմպոլիին»։ Թուրինյան թիմը հաղթեց 3։2 հաշվով։
32-րդ րոպեին Մոյզե Քինը բացել է հաշիվը։ Զուրկովսկին հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Վլահովիչը դարձյալ առաջ է մղել հյուրերին։
66-րդ րոպեին Վլահովիչը դուբլ է ձևակերպել։ 10 րոպե անց Լե Մանտիան կրճատել է հաշվի տարբերությունը՝ այդպիսով ձևակերպելով վերջնարդյունքը։
«Յուվենտուսը» 50 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Էմպոլին» 31 միավորով 13-րդն է։
Տեսանյութ.