Եվ կրկին Բենզեմա. Ռեալը վերջնամասում հաղթանակ կորզեց Ռայո Վալեկանոյից 🎥

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։

Հանդիպման 39-րդ րոպեին «արքայական» ակումբը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Կազեմիրոյի խփած գոլը չեղարկվեց VAR համակարգի միջամտությամբ. արձանագրվեց խաղից դուրս վիճակ։

«Ռեալը» հաղթական գոլը խփեց հանդիպման վերջնամասում. «սերուցքայինների» ձեռնարկած հիանալի կոմբինացիայից հետո 83-րդ րոպեին աչքի ընկավ Կարիմ Բենզեման։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 60 միավոր և 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սևիլյայից», որն այս տուրի հանդիպումը կանցկացնի վաղը։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները