Մանչեսթեր Սիթին դժվարին խաղում հաղթեց Էվերթոնին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» 1։0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ։

«Գուդիսոն Պարկ» ստադիոնում կայացած խաղում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 82-րդ րոպեին. մրցակցի պաշտպանի կոպիտ սխալից օգտվեց Ֆիլ Ֆոդենը՝ խփելով «քաղաքայինների» հաղթական գնդակը։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակեց 66 միավոր և այժմ 6 միավորով է առաջ 2-րդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները