Սպարտակի երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել ԲԿՄԱ-ի դեմ խաղի ժամանակ

Տհաճ միջադեպ է գրանցվել Մոսկվայի «Սպարտակի» ու ԲԿՄԱ-ի միջև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում կայացած հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է Match TV-ն, «Սպարտակի» երկրպագուների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Այն տևել է մոտ մեկ րոպե, ինչից հետո իրավիճակը հարթվել է առանց ստյուարդների միջամտության։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Օտկրիտիե Արենա» ստադիոնի Platinum սեկտորում, որտեղ տոմսերի գինը հասնում է մոտ 33000 ռուբլու։

Հիշեցնենք, որ մոսկովյան դերբիում ԲԿՄԱ-ն հաղթանակ է տարել 2։0 հաշվով։

Նորություններ

Բոլոր նորությունները