Մբապեն, Մեսսին և ընկերները հաղթեցին Սենտ-Էտյենին 🎥

Ֆրանսիայի Լա լիգայի 26-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Սենտ-Էտյենին»։ Փարիզյան թիմը հաղթեց 3։1 հաշվով։

Հաշիվը բացել են հյուրերը. 16-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Բուանգան։

42-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մբապեն։ 47-րդ րոպեին հիանալի է գործել Մեսսին՝ դարձյալ արդյունավետ փոխանցում կատարելով Մբապեին, ով դուբլ  է ձևակերպել։ 

52-րդ րոպեին Մբապեի ֆանտաստիկ փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Դանիլոն՝ ձևակերպելով վերջնարդյունքը։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 42 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Նիսին» գերազանցելով 16 միավոր։

Տեսանյութ.

Նորություններ

Բոլոր նորությունները