Ատլետիկոն հաղթեց Սելտային ու բարձրացավ 4-րդ հորիզոնական 🎥

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալեց «Սելտային» ու հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած խաղում դուբլ ձևակերպեց Ռենան Լոդին։ Բրազիլացի պաշտպանը ցուցատախտակին իր անունը գրանցեց խաղի 36-րդ և 60-րդ րոպեներին։

Այս հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 45 միավոր ու բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Սելտան» 32 միավորով 10-րդ տեղում է։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները