«Մանչեսթեր Յունայթեդը» մեծացնում է հետաքրքրությունը Էրլինգ Հալանդի նկատմամբ։
Bild-ը հայտնում է, որ այժմ մանչեսթերյան գրանդը նորվեգացի աստղին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտն է։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» դուրս էր եկել Հալանդի համար պայքարից։
Գոլահարի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2023 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը 20 խաղում 23 գոլ է խփել։