Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն 3։1 հաշվով հաղթել է «Սենտ-Էտյենին»։ Մեսսիի 2 փոխանցումներից հետո դուբլի հեղինակ է դարձել Մբապեն։
Ֆրանսիացին խոսել է արգենտինացի թիմակցի մասին.
«Նա մեծագույն ֆուտբոլիստ է։ Ես ուրախ եմ նրա և նրա նոր կյանքի համար։ Նույնիսկ եթե դու 7 գնդակ ունես, պետք է հարմարվես նոր թիմին։ Նա միշտ ավելի ու ավելի լավ է խաղում։
Ես միշտ ասել եմ. ավելի լավ է նրա հետ, քան առանց նրա։ Մեսսիի հետ հեշտ է խաղալ։ Ես միշտ ցանկացել եմ մեծագույնի հետ խաղալ, և այժմ ինձ հաճելի է»,- Մբապեի խոսքերն է մեջբերել L'Equipe-ը։