Մբապեն կրկնել է Իբրահիմովիչի ցուցանիշը

Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն 3։1 հաշվով հաղթել է «Սենտ-Էտյենին»: Այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։

Ֆրանսիացին փարիզյան թիմում խփել է 156-րդ գոլը։ Այդպիսով, նա կրկնել է Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը։ Հատկանշական է, որ Մբապեին պահանջվել է 205 խաղ, Զլատանից՝ 180։ 

Գոլահարները կիսում են ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուների 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ Առաջինը Էդինսոն Կավանին է՝ խփած 200 գոլով։

Նորություններ

Բոլոր նորությունները