«Լիդսը« պաշտոնապես հայտարարեց Մարսելո Բյելսայի հեռացման մասին։ Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։
Արգենտինացի մասնագետը «Լիդսի» մարզչական ղեկը ստանձնել է 2018 թվականին։
Բյելսան Լիդսի հետ Պրեմիեր լիգայում հանդես գալու ուղեգիր է ձեռք բերել։ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում թիմը 23 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Հիշեցնենք, որ անհաջող շրջանում գտնվող «Լիդսը» պարտվել է վերջին 4 խաղերում։