Չեխիայի հավաքականը միացավ Լեհաստանի և Շվեդիայի ընտրանիներին

Չեխիայի հավաքականը նույնպես հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի ընտրանու հետ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ ԱԱ-2022-ի անցումային հանդիպումների համար Ռուսաստանի ազգային թիմի դեմ հրաժարվել էին խաղալ Շվեդիայի և Լեհաստանի հավաքականները։

Անցումային խաղերում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպի Լեհաստանի հետ, իսկ այդ զույգի հաղթողը մրցելու է Լեհաստան - Շվեդիա զույգի հաղթողի հետ։

Նորություններ

Բոլոր նորությունները