Արարատի կիսապաշտպանը հեռացել է թիմից

«Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ, հայտնում է երևանյան ակումբը:

Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում:

Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները