Սպարտակի մասնակցությամբ ԵԼ-ի հանդիպումը կարող է անցկացվել Երևանում

Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը ռուսական ակումբին առաջարկել է «Լայպցիգի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի տնային հանդիպումն անցկացնել Երևանում։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է լրագրող Իվան Կարպովը՝ հավելելով, որ «Սպարտակում» չեն բացառել այդ հանդիպումը Հայաստանում անցկացնելու տարբերակը։

Նշենք, որ դա լինելու է դիմակայության պատասխան խաղը, որը կկայանա մարտի 17-ին։ Իսկ Գերմանիայում կայանալիք առաջին հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականների, ինչպես նաև այդ երկրների ֆուտբոլային ակումբների տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք մարզադաշտերում։

Նորություններ

Բոլոր նորությունները