Ռուսաստանին պետք է զրկել ԱԱ-2022-ին մասնակցելու իրավունքից. Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ Նոել Լե Գրեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հավաքականին Աշխարհի 2022 թ. առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու գաղափարին։

«Այլ ֆեդերացիաների ղեկավարների հետ ես այս հարցը դեռ չեմ քննարկել, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է դուրս մնա Աշխարհի հաջորդ առաջնությունից։ Սովորաբար ես մտածում եմ, որ սպորտը պետք է հաշտեցնի մարդկանց ու թոթափի լարվածությունը, բայց այս ամեն ինչը շատ հեռուն է գնացել։ Մարզական աշխարհը և հատկապես ֆուտբոլային աշխարհը չպետք է չեզոք մնան»,- FFF նախագահի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիայի, Լեհաստանի և Շվեդիայի հավաքականները հրաժարվել են ԱԱ-2022-ի անցումային խաղեր անցկացնել Ռուսաստանի ընտրանու դեմ։ Պատճառը՝ Ռուաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական հակամարտությունն է, որը սկսվել է ռուսական զորքերի կողմից Ուկրաինա ներխուժմամբ։

Նորություններ

Բոլոր նորությունները